Վրաստանը խիստ շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ, ասել է երկրի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
«Մենք շահագրգիռ կողմերից մեկն ենք հակամարտության դադարեցման հարցում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու նրանց պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար»,- ասել է Կավելաշվիլին «Imedi»-ի եթերում, հաղորդում է Sputnik Грузия-ն։
Ավելի վաղ, Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո, Կավելաշվիլին ասել էր, որ Հարավային Կովկասի երկրները մոբիլիզացված են և մոտիվացված՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու և կայուն զարգացում ապահովելու համար։