«Վրաստանը կարող է հաջող միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։
«Վրաստանը բավականին բարձր հեղինակություն ունի, հետևաբար, կարող է հաջող միջնորդ լինել ադրբեջանցիների և հայերի միջև: Գլխավորն այն է, որ այս երկու երկրներն ու նրանց ղեկավարները ցանկանում են օգտագործել Վրաստանի ռեսուրսներն այդ ուղղությամբ: Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, մեր ընտանիքները խաղաղության կարիք ունեն»,- ընդգծել է Վոլսկին։
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս հայտարարել էր ադրբեջանա-հայկական հարաբերությունների հաստատման հարցում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին։