Վրաստանը Հայաստանում նոր դեսպան ունի

Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։

Նա արդեն անցել է իր պարտականությունների կատարմանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ առաջին հանդիպումն է անցկացրել:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ղարիբաշվիլին շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։