![Վրաստանը և Իսրայելն ավարտել են ազատ առևտրի հա...](/imgs/posts/medium/2023/05/137c1e4.jpeg)
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», - հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դարչիաշվիլին և Բարկատը նշել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժը, որը ներառում է փոխադարձ առևտուրը, ներդրումները և զբոսաշրջությունը։
Այցի ընթացքում Դարչիաշվիլին նախատեսում է հանդիպել Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենի և երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ: