Վրաստանում ընթանում են Agile Spirit 2023 միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են շուրջ 3,6 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի 22 երկրներից եւ գործընկեր երկրներից, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Agile Spirit 2023 զորավարժություններն ուղղված են Վրաստանի եւ այլ երկրների զինվորականների միջեւ օպերատիվ համատեղելիության բարձրացմանը։ Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 13-ին։
Բացի ԱՄՆ-ից եւ Վրաստանից, զորավարժություններին մասնակցում է 21 երկիր, այդ թվում՝ Ադրբեջան, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան եւ այլն։