Ընդդիմությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է փորձաքննության ներկայացնել քվեաթերթիկի բնօրինակը՝ պարզելու համար՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է չափանիշներին, հայտնում է «Новости-Грузия»» պորտալը։
«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան հայտարարում է, որ խոսքը քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման մասին է, քանի որ քվեաթերթիկները կիսաթափանցիկ թղթի վրա են տպվել։
Կուսակցության համարով շրջանակը պետք է ստվերվեր սև ֆլոմաստերով, և փաստաթուղթը էլեկտրոնային սարքի մեջ տեղադրելիս կատարված ընտրությունը կլուսարկվեր հետևի մասում: Ընտրողը որոշակի պահին քվեաթերթիկը ծածկող ծրարը պետք է հեռացներ։
«Եթե ԿԸՀ-ն քվեաթերթիկը փորձաքննության չներկայացնի, դա կհաստատի, որ ընտրությունների ընթացքում կառավարական մեքենան լիովին ներգրավված է եղել քաղաքացիներին վախեցնելու գործում»,-հայտարարել է կոալիցիայի խոսնակ Թամար Կորձայան: