Ադրբեջանի կողմից 2025 թվականին ձերբակալված և մինչ օրս հանրապետությունում պահվող Ռուսաստանի 11 քաղաքացիների հարցը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև չի քննարկվել։ Այդուհանդերձ, Մոսկվան և Բաքուն կապի մեջ են այս հարցով, և Ռուսաստանը անկեղծորեն հույս ունի, որ խնդիրը շուտով կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս հարցը բարձր մակարդակով չի քննարկվել։ Սակայն մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ այս հարցի շուրջ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս խնդիրը ևս շուտով կլուծվի », — ՏԱՍՍ-ի փոխամցամբ, նշել է Պեսկովը։
2025 թվականի ամռանը ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակման հարցը ներառված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում՝ ադրբեջանցի գործընկերների հետ շփումների շրջանակում։
Ռուսաստանի քաղաքացիները Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին 2025 թվականի հունիսի վերջին։ Հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է չորս ամսով կալանքը։ Հոկտեմբերի 28-ին Խաթայի շրջանի դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով։
ՌԴ քաղաքացիները մեղադրվում են թմրամիջոցների շրջանառության և կիբեռխարդախության մեջ։



