Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կոր...
Վերջին մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2911 նոր դեպք։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, առողջացել է 2421 մարդ։ Այս մասին հայտնում է Stopcov.ge-ն։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 66 561-ի։ Առողջացել է 49 811 մարդ, մահացել 566 մարդ։ Ներկայումս ակտիվ դեպքերի թիվը 16 158-ն է։ Ստացիոնար բուժում ստանում է 4878 մարդ։ Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 3181 մարդ, իսկ տնային բուժում ստանում է 80 99 մարդ։