Վրաստանում կստեղծվի հանձնաժողով՝ քննելու Սաակ...

Վրաստանում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի՝ 2003-2012 թթ. կառավարության և քաղաքական գործիչների գործունեությունը:

Խորհրդարանի ընդունած եզրակացությունը կուղարկվի Վրաստանի դատախազություն և այլ համապատասխան մարմիններ՝ հետագա միջոցներ ձեռնարկելու համար:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ընդգծել է, որ հանձնաժողովը կստեղծվի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում:

«Վրաստանում գործում է ծայրահեղական ընդդիմություն, որն իր իշխանության տարիներին բազմաթիվ հանցագործություններ է կատարել Վրաստանի պետության և ժողովրդի դեմ։ Շահարկումները բացառելու համար ընդգծում ենք, որ հետաքննության թիրախում չեն լինելու 2008 թվականի պատերազմի հրամանատարներն ու զինվորները»,- հայտարարել է Մդինարաձեն։