Վրաստանում թափառող շները հարձակվել են Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին Թբիլիսիի փողոցներից մեկում, հայտնել են վրացական լրատվամիջոցները։
Դիվանագետը փորձել է հեռացնել շներին, սակայն վայր է ընկել և կոտրել ոտքը։ Տեղի բնակիչները նրան առաջին օգնություն են ցուցաբերել ու շտապօգնություն կանչել։



