
րաստանում հուլիսի 6-ին ձերբակալվել է մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Silk Road Group-ի, Silknet-ի և Euronews Georgia-ի հիմնադիր ու սեփականատեր Գիորգի Ռամիշվիլին, հաղորդում է վրացական «Պիրվելի» հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավակայանում խուզարկության ժամանակ գործարարի ձեռքի ուղեբեռում հրազեն է հայտնաբերվել։ «Ռամիշվիլին զենքի արտոնագիր ունի, սակայն այն կրելու թույլտվություն չուներ»,- մանրամասնում է հեռուստաալիքը։
Վրաստանում հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր անօրինական կրելը նախատեսում է պատիժ՝ չորսից յոթ տարի ազատազրկմամբ։
Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչները Գիորգի Ռամիշվիլու կալանավորումը կապում են նրա քաղաքական հայացքների հետ։ «2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ կառավարության դեմ բողոքի ցույցեր սկսվելուց երկու օր անց, Silknet-ը և Silk Road Group-ն աջակցել են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ձգտմանը»,- հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը։