Վրաստանում ձերբակալվել է 88 նարկոդիլեր

Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է թմրաշրջանառության մեջ ներգրավված 88 անձի ձերբակալության մասին, որոնցից 48-ը թմրավաճառ են: Իրավապահները խոշոր չափի տարբեր թմրամիջոցներ (հերոին, կոկաին և այլն) են առգրավել Թբիլիսիում և երկրի տարբեր շրջաններում իրականացված գործողությունների արդյունքում: 

Ըստ քննության՝ թմրամիջոցների իրացումը հիմնականում կատարվել է սոցցանցերի միջոցով՝ «թաքստոցների» մեթոդով: Թմրամիջոցների ապօրինի իրացման համար ձերբակալվածներին սպառնում է 8-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: