Այսօրվանից՝ մարտի 28-ից Վրաստանում չեղարկվում են հակահամաճարակային որոշ կանոնակարգեր։ Այս մասին մարտի 22-ին տեղի ունեցած միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել էր համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Մասնավորապես՝
- Վերացվում է բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտավորությունը
- Հանվում է տարբեր միջոցառումների (գեղարվեստական, սպորտային, սոցիալական․․․) մասնակից հյուրերի թվի սահմանափակումը
- Հանրային սննդի օբյեկտներում հաճախորդների թվի սահմանափակումը
- Առցանց տարբերակով աշխատող քաղաքացիական ծառայողները վերադառնում են աշխատանքի
- Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց PCR թեստավորման, վերացվում է ինքնամեկուսացումը։
Աղբյուր՝ Aliq.ge