Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 108 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 23 895 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 4,64%, վերջին 14 օրը –3,47%, վերջին 7 օրը –3,89%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 374 836 դեպք: Ապաքինվել է ևս 714 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 357 804:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, ընդհանուր՝ 5 421։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 289 399, օրական՝ 5 598:



