Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վրաստանում ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում:
Մեծ է հավանականությունը, որ Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում, իսկ մինչ այդ, առաջին մարտերը Բրիտանիայում է սկսվում, ԱՄՆ Հանրապետականները Բրիտանիայում իշխող լեյբորիստների դեմ են արդեն սկսել գործել:
Իսկ քարոզչական դաշտում, Հունվարի 20-ից հետո, երբ ասելու են ՛՛Արևմուտք՛՛, հետաքրքիր է, որ Արևմուտքն են նկատի ունենալու»: