Վրաստանի արևմտյան Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով հողի տակ է հայտնվել 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, գրում են լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել «Սանսեթ Շովի» հյուրանոցի մոտ։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։
Տեղի բնակիչների վկայությամբ, իրավիճակը շատ լուրջ է՝ փլուզվել է լեռան մեծ մասը, ավերվել են քոթեջները և հարակից տարածքը, տեղեկացնում է է Sputnik Գրուզիան։ Հաղորդվում է, որ սելավները փակել են նաև դեպի Շովի տանող ճանապարհը:
Միաժամանակ ՆԳՆ-ն հայտնում է, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։