Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է մի տղամարդու, որն...

Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է մի տղամարդուորն օգնել է ֆինանսիստ Գեորգի Բաչիաշվիլուն փախչել երկրից, որը մեղադրվում էր իր նախկին ղեկավարից՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուց 9 հազար բիթքոին գողանալու մեջհայտնել է «Новости-Грузия»-ն։

Նախկինում դատված 48-ամյա Շ.Կ.-ին մարտի 5-ին ձերբակալել են Սարփիի անցակետումերբ փորձում էր մտնել Թուրքիա։

Հետաքննության տվյալներով՝ դեռ 2024թ. դեկտեմբերին Շ.Կ.-ի հետ կապվել է մի միջնորդ՝ ոմն Դ.Գ., որը Բաչիաշվիլու հոր ընկերն է։ Շուտով տեղի է ունեցել անձնական հանդիպում, որի ընթացքում Շ.Կ.-ն համաձայնել է Բաչիաշվիլու խնդրանքին` գումարի դիմաց մեկ անձի գաղտնի դուրս բերել Վրաստանից: Բաչիաշվիլին Շ.Կ.-ին է հանձնել Google արբանյակային հեռախոս՝ խնդրելով իր հետ շփվել միայն նշված սարքի միջոցով։ Նա նաեւ հանձնարարել է գնել մուգ գույնի Toyota Camry մակնիշի ավտոմեքենա եւ տվել է համապատասխան գումար։ Շ.Կ.-ն իրականացրել է «հետախուզում». գնված մեքենայով մի քանի անգամ հատել է վրաց-հայկական սահմանը Սադախլոյի անցակետով՝ տեղադրելով տեսանկարահանող սարքեր։ Բաչիաշվիլին ուսումնասիրել է նրանցից ստացված ձայնագրությունները՝ հասկանալու համար, թե ինչպես է իրավիճակը վերահսկողության գոտում։ Պատվիրատուի ցուցումով Շ.Կ.-ն մի քանի օրով մեքենան թողել է կոնկրետ վայրում: Այս ընթացքում դրանում սարքավորվել է թաքստոց, որում Շ.Կ.-ն Բաչիաշվիլուն թաքցրել է մարտի 2-ին Վրաստանի սահմանը հատելու համար։ Սահմանի հայկական կողմում Բաչիաշվիլին դուրս է եկել մեքենայից՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր։ Հայտնի է, որ Շ.Կ.-ի հետ միասին նա հասել է Երեւանի օդանավակայան, որտեղ Շ.Կ.-ից պահանջել է վերադարձնել հեռախոսը, որով նրանք շփվել են, տվել է նրան խոստացված գումարը եւ խորհուրդ տվել անվտանգության նկատառումներով հեռանալ երկրից։ Անձնական խուզարկության արդյունքներով Շ.Կ.-ի բնակարանում ոստիկանները առգրավել են համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, 3,8 հազար դոլար, 525 լարի եւ 66 հազար դրամ։Առգրավվել է նաեւ մեքենան, որում թաքնվել էր Բաչիաշվիլին։ Սահմանի ապօրինի հատման փաստով հետաքննությունը շարունակվում է։ Բաչիաշվիլին, որը ժամանակին ղեկավարել է Իվանիշվիլու համաներդրումային հիմնադրամը, փախել է Վրաստանից նրա դեմ երկու քրեական գործ հարուցելուց հետո։ Նա մեղադրվում է տասնյակ միլիոնավոր դոլարների կրիպտոարժույթի յուրացման, ինչպես նաեւ Մտքվարիի հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում ծառայողական պարտականություններն անպատշաճ կատարելու մեջ։ Քննության ընթացքում Բաչիաշվիլուց խլվել է Վրաստանի քաղաքացու անձնագիրը։ Պետական ​​կառույցներին անհայտ էր երկրորդ քաղաքացիության առկայությունը: Բաչիաշվիլին չի ընդունում մեղադրանքը։ Նա պնդում է, որ Իվանիշվիլին հրամայել է քրեական հետապնդում սկսել քաղաքական դրդապատճառներով։