Վրաստանի քաղաքացին փորձել է հրկիզել Հռոմի՝ մե...

Հռոմի «Չամպինո» օդանավակայանը հրկիզելու համար Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: 

Հռոմի մեծությամբ երկրորդ օդանավակայանում թռիչքները մի քանի ժամով դադարեցվել են կառավարման աշտարակներից մեկի տակ բռնկված հրդեհի պատճառով։

Ենթադրվում է, որ 38-ամյա վրացին հետևել է օդանավակայանի հանրային տարածքից հեռու գտնվող կառավարման բաժնի աշխատակցին, և երբ վերջինս դուռը բացելիս է եղել, հարձակվել է նրա վրա։ Այնուհետև նա հրկիզել է համակարգչային տեխնիկան ու կահույքը։ Նրա քայլի դրդապատճառներն անհայտ են: