Վրաստանի նորընտիր վարչապետը կայցելի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Ադրբեջան: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը Բաքվում կանցկացնի մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ, կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները:

Անցյալ ամիս Վրաստանի վարչապետը իր առաջին արտասահմանյան այցն է կատարել Բրյուսել: Նրա այցը Ադրբեջան կլինի երկրորդը, իսկ առաջինը՝ տարածաշրջանի երկրներ: