![Վրաստանի նախագահը 5 օր անց հրապարակել է Ալիևի...](/imgs/posts/medium/2024/02/ecf8c1e.jpeg)
Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական նամակով շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլի նամակը թվագրված է փետրվարի 9-ով։
«Վրաստանի նախագահը պաշտոնական նամակով շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև բարեկամ և գործընկեր երկրների բոլոր նախագահներին», - ասված է նախագահի մամուլի ծառայությունում:
Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին։