Վրաստանի մաքսային ծառայությունը Հայաստանից մո...

Վրաստանի մաքսային ծառայությունը Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ գրեթե 300 կգ հերոին, հայտնում է երկրի ՆԳՆ-ն

Մեքենան բեռնված էր հրակայուն աղյուսներով, որոնք իրականում ​​պարունակում էին թմրանյութեր: Դրանք պետք է Բաթումիով ուղարկվեին Եվրոպա։ Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։