Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է ընտրություն...

Վրաստանի խորհրդարանը ժամկետից շուտ դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորի լիազորությունները: Խոսքն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչների մասին է, որոնք անցել են խորհրդարան, բայց չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

Ինչպես նշում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը, նրանք իրենց լիազորությունները դադարեցնելու պահանջ էին ներկայացրել դեռևս դեկտեմբերին։

Այժմ խորհրդարանում պաշտոնապես կա 101 պատգամավոր, որից 81-ը՝ իշխող «Վրացական երազանք», 8-ը՝ «Ժողովրդի ուժը», 12-ը՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցություններից: Վերջին երկուսը ևս չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, սակայն իրենց լիազորությունների դադարեցման մասին դիմում չեն ներկայացրել: