Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանո...

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել նոր Ընտրական օրենսգրքին, որը սահմանափակում է արտասահմանում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը: Այժմ արտագաղթողները կկարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին միայն երկիր ժամանելով և իրենց գրանցման վայրում քվեարկելով։

Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում: Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել յոթանասունվեց պատգամավոր, իսկ ինը դեմ է քվեարկել։

Ըստ ТАСС-ի՝ օրինագծի հեղինակները փոփոխությունները բացատրում են նրանով, որ երկար ժամանակ Վրաստանից դուրս բնակվող քաղաքացիները «լիարժեք տեղեկություն չունեն երկրի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին»: Նրանք կարծում են, որ տեղեկացված ընտրություն կատարելու համար ընտրողները պետք է քվեարկելուց առաջ առնվազն մի քանի օր անցկացնեն Վրաստանում։