Ազգային ժողովի խորհրդի այսօր՝ հոկտեմբերի 5–ին կայացած նիստում, որը վարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հաստատվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։
Ըստ այդմ, քննարկումները կմեկնարկեն նոյեմբերի 2–ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 11–ը, ժամը 18–ը։
2027 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի նոյեմբերի 17–ին մեկնարկող հերաթական նիստերի ժամանակ։



