Ողջունում ենք Հայաստանի իշխանությունների պատր...

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երկրորդ «Ժողովրդավարության հայկական ֆորում» -ին: 

Գրառման մեջ մասնավորապես նշվում է՝ 

«Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը մասնակցելու Ֆորումին ու քաղաքացիական հասարակության հետ բաց ու թափանցիկ քննարկումները։ Կոչ ենք անում հետամուտ լինել Ֆորումի ընթացքում հնչած ելույթներին ու շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ` մարդու իրավունքների ու ժողովրդավարության օրակարգը զարգացնելու համար»: