Ողբերգական դեպք՝ Տավուշում․ ծառից կախված հայտ...

Տավուշի մարզում, այսօր՝ մայիսի 25-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ Սյուզաննա Տ․-ի մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը, իսկ նա երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել։