Ողբերգական դեպք Երևանում. սրճեփ սարքից հոսանք...

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։

Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։