Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չա...

երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատեց տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է..․Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Մեծ ցավ է սա համայնքի համար»: