Մարտի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում բախվել են «Nissan» մակնիիշի և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։



