Դ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում քննարկել է տեղեկությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո, [քննարկել են]»,- երկուշաբթի ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչն առանց մեկնաբանության է թողել Բայդենի վարչակազմի՝ նախապատրաստվող մահափորձին հնարավոր մասնակցության հարցը՝ նշելով, որ «այն տեղեկությունները, որոնք հնարավոր է հայտնել, տրամադրվում են հատուկ ծառայությունների կողմից իրենց հայեցողությամբ»:
Լուկաշենկոն շաբաթ օրը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պուտինը Բայդենի հետ զրույցում բարձրացրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Բելառուսի ղեկավարի դեմ մահափորձի նախապատրաստման հարցը:
Ավելի վաղ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն երկու մարդ է բերման ենթարկել, ովքեր Բելառուսում ռազմական հեղաշրջում եւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերացնումն էին նախապատրաստում: Բելառուսի ՊԱԿ-ի հետ ԱԴԾ-ի համատեղ հատուկ օպերացիայի արդյունքում ԱՄՆ-ի և Բելառուսի երկքաղաքացի Յուրի Զենկովիչի եւ Բելառուսի քաղաքացի Ալեքսանդր Ֆեդուտայի անօրինական գործունեությունը կանխվել էր: ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածները Բելառուսում ռազմական հեղաշրջում էին պլանավորում գունավոր հեղափոխությունների մշակված սցենարով՝տեղական եւ ուկրաինացի ազգայնականների ներգրավմամբ, ինչպես նաեւ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ֆիզիկական ոչնչացում:



