Ո՞վ էր կասկածելի տղամարդը «Կորեայի ձորում», ո...

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Կորեայի ձորում» կասկածելի քաղաքացի կա։ Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել իրավապահ համակարգի աշխատակիցները, ովքեր մի քանի կմ տարածք հետախուզական աշխատանքներ են կատարել և որտեղ էլ հայտնաբերել են կասկածելի քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նա Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձորի» տարածքի պատասխանատու, ավագ տեսուչ Էրիկ Օհանյանն է։

Այսօր հերթական անգամ, երբ Է․ Օհանյանը ստուգումներ է իրականացրել իր վերահսկողության  տարածքում, քաղաքացիների մոտ կասկած է առաջացել և ահազանգել են ու արդեն ժամանած իրավասու կառույցների աշխատակիցները պարզել են իրականությունը։

10425093_263422173860055_1643155786154190486_n21

02c0de0b17fa7193d794e475fb837db7_1710165579