Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են...

«Օնլայն տաքսի ծառայությունների վարորդներից շատ են բողոքները, որ սակագների բարձրացում է լինում»,- ԱԺ-ում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ՔՊ կողմից առաջադրված Շուշան Սարգսյանի թեկնածության քննարկմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշեց, որ շուկայում մոնոպոլ դիրք կա, այս ոլորտը չունի զսպման սակագնային մեխանիզմ։ 

«Ի՞նչ առաջարկ եք անելու Ազգային ժողովին այս մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»,- հարցադրում արեց Նարեկ Կարապետյանը։  

Շ. Սարգսյանն ասաց, որ մեխանզմիների ներդրման անհրաժեշտություն տեսնում է, կարծում է՝  առաջիկայում նման աշխատանքներ կիրականացվեն։ 

Նարեկ Կարապետյանն ասաց, որ առաջնային խնդիրներից մեկն է, կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ ինչպես լուծել օն-լայն տաքսիների վարորդների համար արժանապատիվ եկամտի հարցը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։