Ո՞վ եք դուք, որ մեր ու մեր ծնողների անունից հ...

Երկու տարի է, այս իշխանությունը խոսում է խաղաղության մասին, հիմա խաղաղությունն ավելի հեռու է, քան երբևէ, ՀՀ համար անվտանգային խնդիրները ավելի մեծ են, քան երբևեէ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ադրբեջանցիները քայլելով եկան մտան Սև լիճ, Փաշինյանն այստեղ կանգնած ասում էր, կռիվ չենք անելու, խաղաղության ենք գնում, հետո մտան Ներքին Հանդ, էլի ոչ մի հակազդեցություն: Հիմա էլ ասում են՝ հանձնենք Արցախը Հայաստանը պահենք»,-ասաց նա: