Ո՞վ է սադրել, եթե դուք եք եկեղեցում ճեղքելով...

Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահին տեղյակ չեն պահել այդ նյուանսի մասին (այն մասին, որ վարչապետի թեկնածու կարող են լինել միայն Հայաստանի քաղաքացիները – խմբ.)։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկրի մասշտաբներն ու այն օրակարգը, որի հետ ամեն օր առնչվում է Ռուսաստանի նախագահը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող մտնել այդ մանրամասների մեջ։ «Դուք պատկերացնո՞ւմ եք Ռուսաստանի Դաշնության նախագահի օրակարգը․․․նաև միջազգային օրակարգի առանցքային դերակատարներից է։ Այսինքն ինքը պիտի՞ մանրամասն ուսումնասիրեր Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները։ Իհարկե՝ ոչ։ Իրեն պետք է ամբողջական տեղեկացնեին։ Ես ընդամենը հայտնել եմ նրան, որ տենց նրբություն կա»,- նշել է Փաշինյանը։