Ո՞վ է մեղավոր, որ 600 հազար հարկ չի եկել, ե՞ս...

«Սա հեքիաթ է, բայց ամեն հեքիաթ գրող Հովհաննես Թումանյան չէ։ Էս հեքիաթի մեջ ստերն իրար չեզոքացնում են»,- ԱԺ-ում անդրադառնալով Արծվիկ Մինասյանին վերագրվող մեղադրանքին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է՝ իրավական ձևակերպումով։ «Նիկոլ Փաշինյանի համար հանցագործ են ոչ միայն իր քաղաքական ընդդիմախոսները, այլև բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իր քաղաքական կուրսի հետ։ Ահավասիկ՝ վերջին գրառումը․ «Եթե Վեհափառ Հայրապետը համարում է, որ երկու Սրբազանների կալանավորումն ապօրինի է, նշանակում է ինքն էլ է հեղաշրջման փորձի մասնակից»։ Ես էլ եմ համարում, որ ապօրինի է»,- ասաց Խաչատրյանը՝ հեգնելով, թե երբ քննարկվի Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, կտեսնենք, թե ի՜նչ սարսափելի հանցագործություն էր պլանավորվում, թե ինչպիսի՜ «մահաբեր հանցագործ է Արթուր Սարգսյանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։