
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ մեջբերում էին ոմն Մուշեղ Գրիգորյանի «ցուցմունքները»՝ ընդդեմ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ Նա Վարդանյանին մեղադրում էր Արցախում «ահաբեկչակական զինված խմբավորումներ ստեղծելու մեջ»
Լրագրողների հետ զրույցում բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստացած Մուշեղ Գրիգորյանը հայտնի է իբրև «Գիպսի Միշիկ»՝ հարբեցող է, մնացել է Արցախում գաղթից հետո։ Նա արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել մի տուփ ծխախոտն արցախցիներին 5,000 դրամով վաճառելով։ Ավելին, Արցախի ամբողջական օկուպացիայից հետո «Գիպսի Միշիկը» դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների «հերոսը»՝ հարցազրույցներ է տվել այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրել հայ ժողովրդին «ագրեսիա» իրականացնելու մեջ։