«Տարրական պուճուր ընտրակեղծարար»․ Մարուքյանի...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Էդմոն Մարուքյանի դատական նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի պաշտպանը միջնորդել է, որպեսզի Փաշինյանը ներկայանա դատարան։

Դատավորը բավարարել է միջնորդությունը։ Դատարանը ծանուցագիր կուղարկի Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանը դատական հայցը ներկայացրել է հուլիսի 9-ին։ Հայցի հիմք է հանդիսացել հունիսի 9-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը։ Այդ տեսանյութում Մարուքյանն անդրադարձել է ընտրություններին և Փաշինյանին անվանել «տարրական պուճուր ընտրակեղծարար»։