
Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ո՞վ բերեց նիկոլին և ո՞վ մերժեց Սերժին։
Իմ խորին համոզմամբ նիկոլին բերել են ՀՀԿ-ականները։
Ինչպե՞ս։
Իրենց կառավարման տարիներին բնորոշ ցինիցմով, ընտանիքի անդամների բացահայտ ամբարտավանությամբ, համակարգային կոռուպիայով, առայժմ չբացահայտված հիսուն-հիսուններով, անարդարություններով, հովանավորչությամբ, պաշտոնները ծախելով կամ յուրայիններին բաժանելով, տապալված ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ցեղասպանության թանգարանի լույսերը անջատելով, մասիսի պատկերը զինանշանից հեռացնելով, ատամ հատիկի ու խաշի սեղանի շուրջ կենացներ ասելով և այլն… և այլն…։
Իսկ Սերժին մերժել է հենց Սերժը։
Ինչպե՞ս։
Աժ-ում իր կուսակիցների, ՀՀԿ-ականների ձայները նիկոլին նվիրելով, նիկոլին վարչապետ դարձնելով։
Հ.Գ. Ասում են Սերժը Սարգսյանը համարձակ և իբր իր խոսքին տեր մարդ է։
Ուզում եմ հավատալ, որ այնուամենայնիվ համարձակություն ձեռք կբերի, չի վախենա լրագրողներից ու դեռևս տարիներ առաջ իր խոստմանը համաձայն, խոստացած մամուլի ասուլիս կտա՝ հրավիրելով բոլոր լրագրողներին։
Հ.Գ. Թերևս ճիշտ էր Է. Շարմազանովի տարիներ առաջ արված այն պնդումը, որ Հայաստանում բոլոր ճանապարհները անցնում են Մելիք Ադամյանով։
Ինչպես համոզվեցինք՝ նիկոլի վարչապետության ճանապարհն էլ է անցել Մելիք Ադամյանով։