
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որը մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։
«Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։
Գործողության տեսակը | 01.06.2021-19.07.2021 | 01.06.2022-19.07.2022 | Տարբերություն |
Հին նմուշի անձնագիր | 69446 | 81707 | +12261 |
Նույնականացման քարտ | 11099 | 3274 | +21646 |
Կենսաչափական անձնագիր | 1544 | 3501 | +1957 |
Օտարերկրյա պետությունում վավերականացման ժամկետի նշում |
65765 | 75183 | +9418 |
Հաշվառում | 28635 | 35354 | +6719 |
ՀԾՀ | 28638 | 105599 | +76961 |
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում |
1191 | 3759 | +2568 |
Ընդամենը | 206318 | 337848 | +131.530 |
Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։
Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար»,- ասվում է պարզաբանման մեջ։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայցում է հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու համար բոլոր դիմումատուների պատշաճ սպասարկումը։