Ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով ան...

Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է որևէ պատրվակով անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ։

«Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը:

Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։

Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար»,– նշված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ։