Ոստիկանությունը ժամը 09։00-ի դրությամբ 53 քաղաքացու է բերման ենթարկել․ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վաղ առավոտից Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։



