Ոստիկանությունն այս պահին որոշում չի ստացել՝...

«Տվյալ որոշման վերաբերյալ Ոստիկանությունը որոշում այս պահի դրությամբ չի ստացել»,-Politik.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ անդրադառնալով հարցին, թե Վարչական դատարանը Ոստիկանությանը պարտավորեցրե՞լ է վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք, ինչպես նշված էր «Լիդիան Արմենիա»-ի տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ քիչ առաջ էլ հայտարարություն տարածեց Հայկական բնապահպանական ճակատը՝  նշելով, որ «Լիդիանը Ինթերնեյշնլը» հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը:

Լուսանկարը՝ «Հետքի»