Ոստիկանությունն արդեն պետք է ՊՆ-ին փոխանցած լ...

Բազմաթիվ քաղաքական գործիչների որդիներն անհայտ պատճառներով լքել են Հայաստանը՝ չկատարելով իրենց պարտավորությունները երկրի հանդեպ։

Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն ՊՆ-ին պետք է փոխանցած լիներ ընդդիմության ակցիաներին մասնակցող տղամարդկանց ցուցակը։

«Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր կարող են ներգրավվել ՀՀ զինված ուժերի ուսումնամարզական հավաքներում»,- ասել է Քոչարյանը։