Ոստիկանության բաժանմունքում անձին խոշտանգելու...

Ոստիկանության բաժանմունքում անձին խոշտանգելու դեպքերը հիմա համատարած բնույթ չեն կրում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա չհերքեց, որ ՀՀ-ում այս ոլորտի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, բայց նախարարն այդ խնդիրների կարգավորումը տեսնում է օրենսդրական փոփոխություններով։

Զեյնալյանի խոսքով՝ կառավարությունը հանդես է գալու օրենսդրական նախագծով, որպեսզի բացարձակ արգելք հանդիսացող իրավունքն իրականում երաշխավորված ու ապահոված լինի։

Ինչ վերաբերում է տարեց կնոջ սպանության կասկածանքով բերման ենթարկված Էդգար Ծատինյանի մահից հետ բարձրացած աղմուկին, որ նրան ծեծել են ոստիկանության բաժանմունքում, ինչն էլ Ծատինյանի մահվան պատճառ է դարձել, Արտակ Զեյնալյան ասաց, թե այս անունն իրեն ոչինչ չի ասում, քանի որ դեպքին ծանոթ չէ։