Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմ...

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտագումը)։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Արա Ղարագյոզյանն ահազանգել էր՝ ոստիկանների կողմից իր պաշտպանյալի խոշտանգման մասին։ 

«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»,- մանրամասնել էր փաստաբանը։

ՆԳՆ-ն պարզաբանում  է տարածել՝ նշելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Ի․ Ս․