Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

Այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել Վաղարշապատի ոստիկանության բաժնում:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշել է, որ միջոցառումն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»: