
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։
Տեղեկությունը ստուգվել է ու հաստատվել։
Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1.318 բույս։
Նախաքննությունը շարունակվում է։