Ոստիկանները վահաններով մարդկանց էին ծեծում, ե...

Ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել ժողովրդին, իսկ երեկ մենք ականատես եղանք, որ մարդկանց զանգվածաբար ծեծում են, հետո էլ բերման ենթարկում: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը:

«Լավ, իսկ կա՞ գեթ մեկ ոստիկան, ով ձերբակալվել է, ում մեղադրանք է առաջադրվել քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար, հավատացած եղեք՝ չկա նման ոստիկան», - ասաց փաստաբանը: