Ոստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն...

24news-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն կա։ Այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից:

Ավելի վաղ հայտնի էր, որ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ կարմիրբերետավորներից մեկը հունից դուրս էր եկել եւ ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռում էր բնակիչների վրա։ Նա նաեւ հարվածեց 24news.am–ի լրագրող Մերի Մանուկյանին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։

Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:

ՆԳՆ–ից հայտնել են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել:

Քասախցիները պահանջում էին վերականգնել 59 համարի երթուղու ավտոբուսը։