
Ալավերդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ի ցույց է դրել իր ամբողջ հմայքը։ Առավոտ կանուխ ոստիկանները լցվել են համայնքապետերանի շենք և փակել են նիստերի դահլիճի մուտքը՝ թույլ չտալով «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամներին ներս մտնել, այդ թվում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։
«Ժողովրդավարության» բաստիոն Հայաստանում իշխանությունները որոշել են խլել համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ ՔՊ-ական համայնքապետից ու դրան հասնելու համար ոստիկանությունը օգտագործվում է, որպես բութ գործիք։ Ոստիկանները նիստերի դահլիճ թողեցին միայն ՔՊ-ականներին և թիմին դավաճանած մեկ ավագանու անդամ «Ապրելու Երկիր» կուսակցությունից։ Սա ակնհայտ ոստիկանական տեռորով իշխանության ուզուրպացիա է, որին ականատեսն են դառնում մեր օրերում։
Ի դեպ, ՔՊ-ն ոստիկանական տեռորով համայքնապետի պաշտոնը խլում է, որպեսզի այն տա Սերժ Սարգսյանի արդեն նախկին թիմակից, Շնող համայնքի նախկին գյուղապետ Դավիթ Ղումաշյանին։